ԱՄԷ-ում որպես սուգի նշան կիջեցվեն պետական դրոշները
Արաբական Միացյալ Էմիրություններում նախարարությունների շենքերի և պետհաստատությունների առջևից որպես սուգի նշան 3 օրով կիջեցվեն երկրի դրոշները աֆղանական Կանդագար նահանգում ԱՄԷ-ի 5 դիվանագետների զոհվելու կապակցությամբ: Նման հրաման է արձակել երկրի նախագահ Խալիֆ բեն Զեյդ Ալ Նահայան: Այս մասին գրում է Aif.ru-ն:
Պետության ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել «Հայրենիքի զավակների կորուստի համար», ովքեր Աֆղանստանում էին հումանիտար և կրթական ծրարգրեր անցկացնելու նպատակով:
Նշենք, որ Կանդագարի նահանգապետի հյուրատանը տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով մահացել էին 11 մարդ, 16-ը՝ տուժել էին: Վիրավորների թվում են նաև նահանգապետնու ու ԱՄԷ-ի դեսպանը: