Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է աշխարհում ԱՄՆ-ի ունեցած ազդեցության վերաբերյալ Օբամայի խոսքերը
Չինաստանի իշխանությունները մեկնաբանել են ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի խոսքերն այն մասին, թե այնպիսի երկրները, ինչպիսիք Ռուսաստանն ու Չինաստանն են, չեն կարող համեմատվել աշխարհում ԱՄՆ-ի ունեցած ազդեցության հետ: Այս մասին հայտնում է Aif.ru-ն:
Ինչպես հայտնել է Չինաստանի Արտգործ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ ազդեցության հարցերը պետք է որոշվեն միջազգային հանրության կողմից, այլ ոչ թե առանձին որևէ պետության:
«Մենք միշտ ժողովրդավարության և միջազգային հարաբերությունների կողմնակից ենք: Երբ մենք խոսում ենք այլ երկրների հետ հարաբերություններից, ապա կենտրոնացած ենք այն բանին, թե մեր զարգացման չափով ինչ ներդրում կարող ենք անել համաշխարհային հանրության մեջ»,- նշել է Լու Կանը:
Նշենք, որ ավելի վաղ Օբաման Չիկագոյում հնչեցրած իր հրաժեշտի ճառում ասել էր, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենաազդեցիկ երկիրն է, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը Միացյալ Նահանգների գլխավոր մրցակիցները: