Նորվեգիան աշխարհում առաջինն է սկսել «FM» ռադիոյի անջատումը
Նորվեգիան աշխարհում առաջին երկիրն է, որը, հակառակ բնակչության բողոքներին, ամբողջովին հրաժարվում է անալոգային ռադիոհեռարձակումից: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Ինչպես հաղորդում է նորվեգական «Aftenposten»-ը՝ «FM» ռադիոհեռարձակումը կդադարեցվի հունվարի 11-ի տեղական ժամանակով 11:11-ին սկսած Նուրլան շրջանից:
Նորվեգական բոլոր ռադիոկայանները անալոգային հեռարձակումից կհրաժարվեն 2017 թ.-ի վերջին: Ինչպես սպասվում է՝ անալոգայինի փոխարեն կգործի թվային հեռարձակումը, որը Նորվեգիայում անալոգայինի հետ համատեղ գործում է 1990-ական թվականներից: