Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ» ընկերության հետ
Նշվածի համաձայն՝ Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց որպես տարանցիկ վճար «Գազպրոմ»-ը 10% հումքային չափաբաժնի փոխարեն Վրաստանին կվճարի ֆիքսված գումար, որի չափը կողմերը դեռ չեն նշում:
Բացի այդ, Վրաստանին անհրաժեշտ լրացուցիչ գազի ծավալները «Գազպրոմ»-ը կմատակարարի նախկինում պայմանավորված 215 ԱՄՆ դոլարի փոխարեն 185 դոլարով՝ յուրաքանչյուր 1000խ/մ-ի դիմաց:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կալաձեն նշել է, որ դեռևս հստակեցված չէ՝ որ ամսվանից կգործարկվի վերոնշյալ պայմանավորվածությունը՝ ընդգծելով, սակայն, որ դա տեղի կունենա 2017թ.-ի ընթացքում:
Ալիկ Էրոյանց. ֆեյսբուք: