Հնդկական սերիալները մեզ ոչ խորթ արժեքներ չեն քարոզում, իսկ լատինաամերիկյաններն այո
Սերիալներ նայելու հետ սեր չունեմ: «Ջումոնգ»-ը վերջին նայածս սերիալն է: Սերիալներ նայել չնայելը, սիրել չսիրելը ճաշակի և ցանկության հարց եմ համարում: Վերջերս մեր հեռուստաալիքների եթերը ողողված է հնդկական սերիալներով, ֆեյսբուքը՝ դրանց քննադատությամբ: Եթե ընդհանրապես սերիալ երևույթը քննադատենք էլի հասկանալի է, առանձին թեմա է:
Քննադատողներ ջան, ձեզ ինչ է լատինաամերիկյան սերիալներն էին դուր գալիս, որ երկու տասնամյակ էկրաններից մեր ազգի խառնվածքին անհամապատասխան, անբարոյական հագուկապ, բարքեր, նիստուկաց էին քարոզում, ով ում հետ հասնում քնում էր, ով ում հետ ասես դավաճանում էր կողակցին, հերոսների կեսը արտամուսնական կապերի ծնունդ էր, ընտանիք հասկացությունը չեղածի հաշիվ էր:
Հնդկական սերիալները մեզ ոչ խորթ արժեքներ չեն քարոզում, ընտանիք, բարոյականություն արժեքները բարձր մակարդակի վրա քարոզվում է այդ սերիալներից, դուրներս չի գալիս: Իմ կարծիքով՝ սերիալներ նայելը նպատակահարմար չէ, բայց, եթե սերիալ, ուրեմն ոչ լատինաամերիկյան, այլ՝ հնդկական:
Հ. Գ. Չնայած դուրս չի գալիս, որ փողոցում երեխաների բերանից անդադար լսում եմ .......Ռամը մեզ օգնական:
Տիգրան Մկրտչյան. ֆեյսբուք: