Պայթյունի հետևանքով ԱՄԷ-ի 5 դիվանագետ է զոհվել
Արաբական Միացյալ Էմիրությունների 5 դիվանագետներ զոհ են գնացել նախօրեին Քանդահարում իրականացված պայթյունի հետևանքով: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը՝ հղում տալով ԱՄԷ-ի իշխանությունների հայտարարությունը:
Նշվում է, որ Քանդահարում ռումբը պայթել է նահանգապետի ընդունելության տանը՝ ԱՄԷ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Երկուսն էլ վիրավորվել են:
Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի երեք քաղաքներում պայթյուններ են որոտացել:
Ինչպես նաև Քաբուլում ահաբեկչության հետևանքով 38 մարդ է զոհվել: