Բրիտանացի փորձագետները պահանջել են արգելել «Coca-Cola»-ի Սուրբծննդյան բեռնատարի գովազդային արշավը
Առողջապահության ոլորտում բրիտանացի փորձագետները պահանջել են արգելել «Coca-Cola-»ի Սուրբծննդյան բեռնատարի գովազդային արշավը, քանի որ այն ոչ առողջ սնունդ է քարոզում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով BMJ ամսագրին:
Նշվում է, որ խոսքն այն արշավի մասին է, որի ընթացքում ընկերության բեռնատարն այցելում է Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող 5 վայր:
Բոլոր ցանկացողներին առաջարկվում է լուսանկարվել բեռնատարի հետ, որի դիմաց նրանք անվճար ըմպելիք են ստանում: Մասնագետները կարծում են, որ նման ակցիաներն անթույլատրելի են և պետք է արգելվեն:
«Մենք կարող ենք տոնել առանց «Coca-Cola», քանի որ նվերներ են մատուցվում, որոնք վնաս են մեր քաշի և ատամների համար»,-ասվումէ ակտիվիստներից մեկի նամակում:
Ըստ բրիտանացի հետազոտողների՝ Անգլիայի հյուսիս-արևմուտքում երեխաների 34 տոկոսը՝ 10-11 տարեկան, տառապում են քաշի խնդրով: Ինչպես նաև, մոտ 33 տոկոսը՝ ունի ատամների հետ կապված խնդիրներ: