Այսօր Շնորհակալության միջազգային օրն է
Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մի վարկածի համաձայն՝ տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈւՆԵՍԿՕ-ն:
Ոմանք էլ պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:
Ով էլ լինի հեղինակը, սակայն, մարդկությունը շնորհակալ է, որովհետև այդ օրը ոչ միայն քաղաքավարության և բարեկրթության տոն է, այլև առողջության օր: