2016 թվականի ամենահզոր սմարթֆոնները
«AnTuTu» հայտնի ծրագրի աշխատակիցները հայտնել են, թե որոնք են 2016 թվականի ամենահզոր սմարթֆոնները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Համաձայն անցկացված հետազոտության՝ ամենահզոր սմարթֆոնը «iPhone 7 Plus»-ն է, որը հավաքել է 181 000 բալ: Երկրորդ հորիզոնականում «iPhone 7»-ն է 172 000 բալով, իսկ երրորդում՝ «OnePlus 3T»-ն՝ 163 000 բալով:
Բացի այդ, «AnTuTu»-ի ծրագրավորողները հրապարակել են առանձին ցանկեր ամենահզոր սմարթֆոնների, որոնք հիմնված են «Android» և «iOS» օպերացիոն համակարգերի վրա: «Android»-ի լավագույն եռյակում են «OnePlus 3T,»-ը «LeEco Le Pro3»-ն ու «Moto Z»-ն:
«iOS»-ի լավագույն եռյակում են «iPad Pro»-ն, «iPhone 7 Plus»-ն ու 9.7-դյույմանոց «iPad Pro»-ն: