Ծխախոտի տուփերի վրա նոր սարսափազդու պատկերներ կլինեն
ԵԱՏՄ-ի երկրներում ծխախոտի տուփերի վրա 2017 թվականի մարտի 17-ից կլինեն նոր սարսափազդու պատկերներ: Այս մասին գրում է «RT»-ն:
«Ծխախոտի տուփերի վրա պատկերված կլինեն մարդու օրգանները, որոնք վտանգավոր հիվանդություններ են ձեռք բերել ծխելու պատճառով, և գրված կլինեն հիվանդությունների անունները. պարոդոնտոզից մինչև գանգրենա և քաղցկեղ: Նախատեսվում է օգտագործել գիտնականների վարկածով ամենատհաճ, կեղտոտ դարչնագույնը»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախազգուշացման համար նախատեսված տարածքը պետք է լինի առվնազն տուփի մի կողմի կեսը: Արտադրողները կկարողանան այս տուփերով ծխախոտ արտադրել մինչև 2017 թվականի նոյեմբերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իր հերթին Ֆրանսիան արգելում է ծխախոտի տուփերի վրա տարբերանշաններ դնել, որպեսզի ծխելը պակաս գայթակղիչ լինի մարդկանց աչքին: