Բրիտանացին դարձել է երկրի առաջին հղի տղամարդը
Բրիտանացի տրանսգենդեր Հայդեն Քրոսը, ով սեռն իգականից արականի փոխելու ընթացքի մեջ է, որոշել է դադարեցնել գործընթացը և հղիանալ դոնորի օգնությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Star»-ին:
Նա հայտնել է իր հղիության մասին՝ դառնալով առաջին բրիտանացի տղամարդը, և հնարավոր է, առաջին տղամարդը, ով ծննդաբերելու է այդ երկրում:
Այժմ նա հղիության չորրորդ ամսում է: Երեխայի հայրը, ով նրա ծննդի համար սերմնահեղուկ է տվել, անհայտ է: Քրոսը նրան «Facebook»-ի միջոցով է գտել:
Փաստաթղթերով նա տղամարդ է: Սեռի փոփոխության ընթացքը նա սկսել է երեք տարի առաջ հորմոնալ հաբեր խմելով և արդեն ստացել է տղամարդու անձնագիր: