ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ բողոքել է կապված Սիրիայում օդային տարածության հետ
Ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները պարբերաբար Սիրիայի մարտական գործողությունների շրջանում ամերիկյան ինքնաթռներին են մոտեցել՝ իրենց միջև հեռավորությունը հասցնելով վտանգավոր աստիճանի: Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Ներկայումս Սիրիայի մարտական գոտում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև օդային տարածության վերաբերյալ համաձայնություն է գործում: Այդուհանդերձ, ամերիկյան օդաչուների խոսքերով, ռուսները «չգիտեն դրա մասին, չեն կարող կամ չեն ուզում խստորեն հետևել դրան»:
Գեներալ Չարլզ Քորքորանը հայտնել է, որ ռուսական կողմը հազվադեպ է պատասխանում ձայնային կապին: Չնայած դրան՝ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները տարբերիչ ազդանշաններ չեն տալիս:
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում The Wall Street Journal-ի հարցին չեն պատասխանել: Միևնույն ժամանակ տեղեկությունը հաստատող այլ աղբյուրներ չկան: