«ՖԻՖԱ»-ն հաստատել է` Աշխարհի առաջնությանը մասնակից թիմերի քանակը մեծացնել մինչև 48-ը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի խորհուրդը (ՖԻՖԱ) հաստատել է աշխարհի մրցաշարի վերջնական մասում մասնակից թիմերի քանակը մեծացնելը՝ 32-ից 48-ի հասցնելով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Խորհրդի՝ թվիթերյան էջում արված գրառումը:
Որոշումն ընդունվել է Խորհրդի՝ Ցյուրիխում կայացած նիստի ժամանակ: Նոր ձևաչափը կգործի 2026 թ.-ի աշխարհի առաջնությունից սկսած: Խորհրդի անդամները միաձայն են քվեարկել թիմերի քանակն ավելացնելու օգտին:
Համաձայն նոր ձևաչափի՝ 48 թիմերը բաժանված կլինեն 16 խմբերի՝ յուրաքանչյուրում 3-ական հավաքական: Սպասվում է, որ Եվրոպայից առաջնությանը կընդունեն 16 թիմ, Աֆրիկայից՝ 9,5, Ասիայից՝ 8,5: