«British Airways»-ի աշխատակիցները գործադուլ են սկսել
Բրիտանական «British Airways» ավիաընկերության աշխատակիցները երկօրյա գործադուլ են հայտարարել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով BBC-ին:
Նշվում է, որ գործադուլը միավորել է «Unite» պրոֆմիության գրեթե 3 հազար աշխատակցի, իսկ գլխավոր պատճառը՝ աշխատավարձն է: «British Airways»-ն իր հերթին նշել է, որ գործադուլը կվերաբերի չվերթների մեծ մասին, որոնք իրականացվում են Լոնդոնի Հիթրոու Գաթվիկ և Լոնդոն Սիթի օդանավակայաններից:
«British Airways»-ը 2010 թվականին անցել է «Mixed Fleet »համակարգով աշխատանքի, որի ժամանակ մեկ անձնակազմը կարող է երկու տեսակի հեռավորության թռիչքներ կատարել, և ստանալ տարեկան 21-25 հազար ֆունտ ստերլինգի պարգևատրում էր, սակայն, անձնակազմի անդամների աշխատավարձը կազմում է տարեկան 12 հազար ֆունտից մի փոքր ավելի՝ գումարած թռիչքային ժամանակի յուրաքանչյուր ժամի համար 3 ֆունտի հավելավճարը: