Մարդ արարածը շատ բարդ համակարգ է
Մարդ արարածը շատ բարդ համակարգ է։ Նրան կարելի է բնութագրել շատ տարբեր տեսանկյուններից։
Պատկերացրեք այն մարդուն, ով մարդ արարածին առավոտից երեկո բնութագրում է՝ միայն նրա հաստ աղիքը և նրա պարունակությունը քննարկելով։ Մարդ արարածն այդ մարդու համար հենց դրանով է հետաքրքիր ու միայն դա է նա տեսնում մարդ արարածի մեջ։ Նրա հետաքրքրությունների շրջանակում մարդ արարածը այդ երկու բանով է բնորոշվում։
Մնացածը նրա համար գոյություն չունի։ Մարդու ուղեղը, նրա դավանած արժեհամակարգը, նրա արհեստավարժությունը, նրա անցած կյանքի ուղին, այս բոլորը հեչ հետաքրքիր չեն նրան։
Եթե նրան հարցնես ինչ է նա տեսնում տվյալ մարդու մոտ անմիջապես կանցնի մարդու հաստ աղիքին ու կսկսի հոտոտել նրա պարունակությունը որպեսզի ասի թե ինչով է հետաքրքիր տվյալ մարդը։
Խոսքս ազգի պրոկտոլոգի մասին էր, ով ազգի մասին խոսելուց միայն նրա տականքներին է տեսնում ու նրանցով է բնորոշում ազգին։
Համլետ Աբրահամյան. ֆեյսբուք: