Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է, որ նախագահ Մադուրոն իր պաշտոնից հեռացած է համարվում
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը հայտարարել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն համարվում է իր պաշտոնից հեռացած, քանի որ չի կատարում իր պարտավորությունները։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով El Nacional պարբերականին:
Նշվում է, որ որոշմանը կողմ է քվեարկել պատգամավորների մեծ մասը՝ 106 մարդ:
El Nacional պարբերականը նաև շեշտում է, որ պատգամավորները գործել են սահմանադրության 233-րդ հոդվածի շրջանակում, որը նախատեսում է, որ եթե որոշվում է, որ նախագահը բացակայում է իր պաշտոնից՝ պետության ղեկավարի նոր ընտրություններ են նշանակվում։