Գագիկ Խաչատրյանը չի կարողանում ԱՄՆ-ում շենք կառուցելու թույլտվություն ստանալ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱՄՆ-ում լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Նրան չի հաջողվում Գլենդեյլ քաղաքում իրականացնել նախօրոք ծրագրած «բիզնես պրոյեկտներից» մեկը:
Դեռ նախկինում Գագիկ Խաչատրյանը Գլենդեյլի Բրոդվեյ և Քենվուդ փողոցների խաչմերուկում 5 միլիոն դոլարով ձեռք է բերել մի հողակտոր, որի վրա նախատեսել էր կառուցել շենք և վաճառել: Բայց, մեր տեղեկություններով, Գլենդեյլի քաղաքապետարանը չի տալիս համապատասխան թույլտվությունը: Ուշագրավն այն է, որ ըստ մեր աղբյուրների, թույլտվությունը նախկինում տրված է եղել, սակայն հետագայում քաղաքապետարանը չեղյալ է համարել այն, և ներկայումս Խաչատրյանը փորձում է նոր թույլտվություն ստանալ, ինչը դեռ չի հաջողվում:
Ըստ մեր տեղեկությունների, թույլտվության մերժման իրական պատճառն այն է, որ այդ բիզնեսի գլխին կանգնած է հենց Գագիկ Խաչատրյանը, և Գլենդեյլի քաղաքապետարանը վերապահումներ ունի նրա անձի նկատմամբ: Հայտնի չէ, թե պաշտոնապես ում անունով է փորձում այդ հատվածում շենք կառուցել Գագիկ Խաչատրյանը: Հայտնի է միայն, որ նրա որդիները դեռ տարիներ առաջ «տնավորվել են» այդ կողմերում»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: