Հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույն իր շքախմբով «հյուրընկալվեց» ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույ մականվամբ Արթուր Ղազարյանը իր շքախմբով կրկին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 9-ին, կեսօրին Տույը և նրան ուղեկցող 3 ավտոմեքենաներ, որոնք եղել են BMW մակնիշի՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Հաշված րոպեների ընթացքում Տույը իր թիկնապահներով հյուրընկալվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում:
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ոչ ոք արտոնյալ չէ և չպետք է փորձեն մի քանի ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ թրև գան հանրապետությունում, հակառակ դեպքում՝ անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, իր շրջապատում հայտնի լինելուց, միևնույն է՝ հայտնվելու են համապատասխան վայրում:
Մանրամասները՝ այստեղ: