Լիտվայում համացանցի միջոցով են բանակ կանչում երիտասարդներին
Լիտվայի պաշտպանության նախարարությունը համացանցում հրապարակել է ավելի քան 25 000 մարդու դեմքերը՝ 19-ից 26 տարեկան, ովքեր զինվորական ծառայության են ենթարկա: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, այս տարի 9-ամսյա ծառայության են կանչվելու 3537 մարդ: Եվ սովորական դարձած ծանուցագրերն այլևս չեն ուղարկվի, քանի որ ողջ ակտուալ ինֆորմացիան նրանք կարող են գտնել համացանցում:
Լիտվայի պաշտպանության նախաևաև Ռայմունդաս Կարոբլիսը ցանկը կազմելու օրը հույս է հայտնել, որ ստիպված չեն լինի բռնի կերպով երիտասարդներին տանել բանակ:
«Արդեն ավանդույթ է դարձել այն, որ մինչև այժմ զինակոչիկների ցանկերից օգտվելու անհրաժեշտություն չի եղել: Դեռևս բոլոր տեղերը համալրվում էին կամավորներով: Ես կարծում եմ, որ ավանդույթը կշարունակվի, երիտասարդը պետք է հայրենասիրություն ցուցաբերի, պաշտպանի ոչ միայն իր հայրենիքը, այլև ընտանիքին, մտերիմներին»,- լրագրողներին հայտնել է նախարարը: