Երևան, 28.Հունիս.2017, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
«Սասնա ծռերի» կողմնակիցները պետք է ընդունեն, ... Վերջին 10 օրում Ադրբեջանը հաստատված տվյալներո... Էրդողանը հայտնել է Սիրիայում քրդերի դեմ հնարա... Գյումրիում քրեական աշխարհը խուճապի մեջ է. կրա... Լավ բան ես ասում, բայց հիմա կլինի՞ արդեն Հայա... Հայտնի է, թե որն է եղել Նյու Յորքի գնացքի՝ գծ... Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալ... Իրազեկում՝ ճամփորդության մեկնողների համար Պատմության մեջ այս օրը. հունիսի 28 Վենեսուելայում ուժայինները կրակ են բացել Գերա... Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի... Նավթի համաշխարհային գները նվազում են «Հին Էրիվան»-ում ամեն ինչ վերածվել է մոխրակու... Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. Կա 1 ... Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայ... Սփյուռքի նախարարությունում ամեն տարի առաջանու... Արմեն Ունանյանը միջամտո՞ւմ է ՊԵԿ-ի գործունեու... Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան ... Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր ... Նոր կառավարությունը չի պատրաստվում տեր կանգնե... «Շանգրիլան» աշխատակիցների համար կայանատեղիի վ... Վարդան Հարությունյանը պնդում է, որ մինչև 2016... Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանո... ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն... Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքապետա...

Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը. վարչապետ (լուսանկարներ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն: «Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», - նշել է կառավարության ղեկավարը:

Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները շնորհավորել են ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ նշելով, որ իրենց երկրների կառավարությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով դեսպաններին իրենց դիրքորոշումների համար՝ Կարեն Կարապետյանը նաև կարևորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:

 

 

դիտվել է 525 անգամ
loading...
«Սասնա ծռերի» կողմնակիցները պետք է ընդունեն, ... Վերջին 10 օրում Ադրբեջանը հաստատված տվյալներո... Էրդողանը հայտնել է Սիրիայում քրդերի դեմ հնարա... Գյումրիում քրեական աշխարհը խուճապի մեջ է. կրա... Լավ բան ես ասում, բայց հիմա կլինի՞ արդեն Հայա... Հայտնի է, թե որն է եղել Նյու Յորքի գնացքի՝ գծ... Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալ... Իրազեկում՝ ճամփորդության մեկնողների համար Պատմության մեջ այս օրը. հունիսի 28 Վենեսուելայում ուժայինները կրակ են բացել Գերա... Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի... Նավթի համաշխարհային գները նվազում են «Հին Էրիվան»-ում ամեն ինչ վերածվել է մոխրակու... Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. Կա 1 ... Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայ... Սփյուռքի նախարարությունում ամեն տարի առաջանու... Արմեն Ունանյանը միջամտո՞ւմ է ՊԵԿ-ի գործունեու... Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան ... Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր ... Նոր կառավարությունը չի պատրաստվում տեր կանգնե... «Շանգրիլան» աշխատակիցների համար կայանատեղիի վ... Վարդան Հարությունյանը պնդում է, որ մինչև 2016... Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանո... ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն... Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքապետա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan