Արթուր Աբրահամը` Լուկաշ Պոդոլսկու հետ (լուսանկար)
WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Ստամբուլի «Գալաթասարայ»-ի հարձակվող, Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լուկաշ Պոդոլսկու հետ:
Ֆեյսբուքյան իր էջում Արթուր Աբրահամը լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ գտնվում է Հյուսթոնում: Լուսանկարում է նաև Բրեմենի «Վերդերի» նախկին հարձակվող Աիլթոնը: