Ինչպե՞ս գործի դնել ավտոմեքենան, երբ դրսում -30 աստիճան է
Ցուրտը ավտոմեքենաների սեփականատերերի թշնամիներից մեկն է: Ավտոպահեստամասերից շատերը ցուրտ եղանակին չեն դիմանում:
Բոլոր նրանց համար, ովքեր չեն ուզում առավոտյան կասկածել, շարժիչը կմիանա մեքենայի թե ոչ, Life.ru-ն հրահանգներ է պատրաստել:
Շարժիչի չմիանալու գլխավոր պատճառներից մեկը մարտկոցն է: Եվ որպեսզի այն շարժիչին անհրաժեշտ հզորություն տա, պետք է ուշադիր հետևել դրա աշխատաքին, մանավանդ եթե այն օգտագործում եք արդեն երեք տարուց ավելի: Այն պետք է հաճախակի ստուգել հատուկ սարքով՝ մուլտիմետրով:
Ձմռանը մարտկոցի ծանրաբեռնվածությունն ավելի շատ է, քան ամռանը, դրա համար հին մարտկոցը կարող է խափանվել:
Դե իսկ շարժիչը միացնելու ժամանակ պետք է անջատել այն բոլոր սարքերը, որոնք էներգիա են խլում մարտկոցից՝ մուլտիդինամիկան, լուսարձակները, տաքացուցիչները: