ԶԼՄ-ները հաղորդել են «ԻՊ»-ին ուղղված սիրիական և ռուսական ավիացիայի նոր հարվածների մասին
Սիրիական և ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման՝ Սիրիայի Համա նահանգի հարավային մասում տեղակայված դիրքերին։ Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն։
Արաբական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավելի քան 5 ուղղաթիռ և երկու կործանիչ ավիահարվածներ են հասցրել «ԻՊ»-ի մի քանի օբյեկտների ուղղությամբ։
Նշվում է, որ ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ և «ԻՊ»-ի մի քանի զրահապատված ավտոմեքենա։ Առավել խոշոր կորուստներ ահաբեկիչները տվել են բնակելի Ուքայրբաթում։