Սիրիան կրկին ցնցվում է պայթյուններից
Սիրիայի Դամասկոս քաղաքի մոտակայքում գտնվող Սասան գյուղում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը` վկայակոչելով ոստիկանության տարածած տեղեկությունը:
Ըստ աղբյուրի տվյալների` տեղի ունեցած միջադեպի արդյունքում 15 մարդ էլ վիրավորվել է: Վիրավորներից ոմանք գտնվում են բավականին ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 7-ին, Սիրիայի Ազազ քաղաքում ևս տեղի էր ունեցել պայթյուն: Ըստ ստացված տեղեկությունների` այս պայթյունի զոհերի թիվը հասնում է 60-ի , վիրավորների թիվը գերազանցել է հարյուրը: