Արևելյան Վրաստանում հնագույն բնակատեղի է հայտնաբերվել
Հնագետները Արևելյան Վրաստանի Կախեթի տարածաշրջանում հայտնաբերել են հնագույն բնակատեղի մոտ 2,5 հեկտար մակերեսով: Այդ մասին հայտնում է RT.ru-ն` վկայակոչելով երկրի Ազգային մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հայտարարությունը:
Ինչպես հայտնաբերել են հնագետները, հնագույն կառույցի շինարարության ընթացքում օգտագործվել է աղյուս: Շենքի պատերի հաստությունը 1-1.2 մետր է, նրանցից շատերի վրա երևում են կրակի հետքեր: Որոշ հատվածներ ունեն կլորացած ձևավորում:
Բացի այդ, այս տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են գաջի հնագույն բեկորներ, կարմիր խեցեղենի և սուր եզրերով քարեր:
Ուսումնասիրությունը նախատեսվում է շարունակել 2017 թ.-ին: Այդ ժամանակ պատմաբանները պետք է պարզեն, թե որ ժամանակաշրջանին է պատկանում հնավայրը: