Բաղդադում կրկին խոշոր պայթյուն է որոտացել. կա 12 զոհ
Արևելյան Բաղդադում որոտացել է խոշոր պայթյուն, որի հետևանքով12 մարդ է զոհվել և մոտ 50-ը վիրավորվել:
Ըստ Sky News Arabia-ի` պայթյունի պատճառը եղել է մեքենայում տեղադրված ռումբը:
Հիշեցնեն, որ հունվարի 2-ին ևս Բաղդադում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 39 մարդ, իսկ 57-ը վիրավորվել են: Այս միջադեպի համար պատասխանատվությունն իր վրա է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Հունվարի 5-ին նույնպես Բաղդադում կենտրոնում պայթեցվել էր պայթուցիկով լցոնված մի մեքենա: Արդյունքում 11 մարդ մահացել էր, 22-ը վիրավորվել են: