Սաուդյան Արաբիայում ահաբեկչական հարձակում է կանխվել
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի մայրաքաղաք Էր Ռիադի հյուսիսում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում երկու ենթադրյալ ահաբեկիչ է ոչնչացնվել: Այս մասին տեղեկացնում է Arab News-ը:
Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գործողության հետևանքով կանխվել է երկրում նախապատրաստվող ահաբեկչական հարձակումը:
Նշվում է, որ կասկածյալները գնդակոծվել են այն բանից հետո, երբ փորձել են թաքնվել իրավապահ մարմինների հետապնդումից: