Սիրիայի կառավարությունը Հալեպը վերականգնելու ծագիր է ընդունել
Սիրիայի կառավարությունը ընդունել է ծրագիր, որով կկատարվի Հալեպի փուլային վերականգնումը: Այս մասին հաղորդում է SANA.
Նշվում է, որ այդ ծրագիրը նախատեսում է Հալեպում վերականգնել բոլոր հասարակական, համայնքային ծառայությունները, արտադրական, նաև ավելի ամրապնդել տեղի անվտանգությունը:
Կառավարության նիստի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիներից աշխատանքային խումբ է կազմվել, որը կզբաղվի հանրային աշխատանքներով, բնակարանային, ինչպես նաև զբոսաշրջության հարցերով: Նրանց խնդիրն է վերահսկել և վերահսկման ոլորտում իրականացնել միջոցառումներ քաղաքի բնականոն կյանքը վերականգնելու համար: