Պայթյուն՝ Սիրիա-Թուրքիա սահմանին. կա մոտ 20 զոհ
Սիրիա-Թուրքիա սահմանին՝ Ազազ քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը: Ազազը Թուրքիայի հետ սահմանի մոտ է գտնվում՝ Հալեպից հյուսիս ընկած հատվածում:
Պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 19 մարդ, ևս տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ «Ախրար աշ-Շամ» ընդդիմադիր խմբավորման շտաբի մոտակայքում:
Նախնական տվյալներով՝ պայթել է ականապատված ավտոմեքենա: Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել դեպքի պատասխանատվությունը:
«Sky News Arabia» հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդում է 25 զոհի մասին: