«Apple»-ը կրճատել է գլխավոր տնօրենի աշխատավարձը վատ ցուցանիշների պատճառով
«Apple»-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը 2016 թվականին 1.53 միլիոն դոլարով քիչ է վաստակել, քան մեկ տարի առաջ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ինչպես հաղորդվում է, նրա աշխատավարձը կրճատելու որոշումն ընկերությունն ընդունել է այն պատճառով, որ առաջադրված նպատակները՝ ֆինանսական ցուցիչներով, չեն իրագործվել:
Ինչպես նշվում է, 2015 թվականին ընկերության գլխավոր տնօրենը 10.3 միլոին դոլար էր ստացել, 2016 թվականին՝ 8.75 միլիոն:
Նախորդ տարի Քուկի աշխատավարձը կրճատվել է, և այն ավելի ցածր է եղել, քան այլ ընկերությունների թոփ-մենեջերներինը: Այն նաև գրեթե երկու անգամ քիչ է, քան նույն ընկերության ֆինանսական գծով ղեկավարինը:
Թիմ Քուկը «Apple»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում է 2011 թվականի օգոստոսի 24-ից՝ այն ժամանակից ի վեր, երբ Սթիվ Ջոբսը հրաժարական տվեց: