Նոր սկանդալ. համացանցում է հայտնվել Ուկրաինայում իշխանափոխության մասին Ռադայի պատգամավորների հեռախոսազրույցը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Պաշինսկու և «Սամիթ» կուսակցության պատգամավոր Գեննադիա Կորբանի հեռախոսազրույցը, որում վերջիններս խոսում են Ուկրաինայում իշխանափոխության մասին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Հեռախոսազրույցը հրապարակվել է նախագահի վարչակազմի նախկին փոխղեկավար Անդրեյ Պորտնովի ֆեյսբուքյան էջում։
Հեռախոսազրույցի ընթացքում Պաշինսկին իշխանափոխության մասին է խոսում երկրի բարգավաճման համար, իր հերթին՝ Կորբանը խնդրում է «նման բաներ հեռախոսով չասել»։
«Մենք իշխանությունը կվերցնենք նախագահի համար»,- ասում է Պաշինսկին։ Նա նաև ասում է, որ «Պորոշենկոն նույնիսկ գողանալ չի կարողանում»։