Իսրայելը կրճատել է ՄԱԿ-ի ֆինանսավորումը
Իսրայելը 6 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ի ֆինանսավորումն այն բանից հետո, երբ կազմակերպությունը պաղեստինյան հողերում բնակելի տարածքների շինարարության դադարեցումը պահանջող բանաձև ընդունեց։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Իսրայելը ՄԱԿ-ին վճարելիք գումարի 6 միլիոն արժողությամբ մասը կդադարի վճարել ի պատասխան Անվտանգության խորհրդի ընդունած 2334 բանաձևին։ Գումարի այս չափը համապատասխանում է ՄԱԿ-ի բյուջեի մի մասին, որը առանձնացվում է հակաիսրայելական կառույցները ֆինանսավորելու համար։ Իսրայելի համար անմտություն է պահել նմանատիպ գործակալություններ»,- ասվում է հաղորդագրությունում։
2016 թ.-ի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել կապված պաղեստինյան տարածքները Իսրայելի կողմից վերաբնակեցումը դադարեցնելու հետ։