Էդվին Թադևոսյանը՝ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի Խաչքավոր (լուսանկար և տեսանյութ)
Քրիստոս ծնավ և հայնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս...
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը և հնչում Քրիստոսի ծննդյան ավետիսը։
Այսօր Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Արտակ Սրբազանը պատարագ մատուցեց: Պատարագին հաջորդեց Ջրօրհնեքը, ինչն էլ խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։
Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:
Էդվին Թադևոսյանը դարձավ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի Խաչքավոր: