Ստախոսնե՛ր. «Ալ-Քաիդա»-ի առաջնորդը՝ «ԻՊ»-ի ահաբեկիչներին
«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որում իրենց առաջնորդ Ահման ազ Զարահիրիի խոսքն է հաղորդվում: Նա քննադատում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեթոդները և մեղադրում նրանց «գլխավորներին» ստի կազմակերպման մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Իր տեսաուղերձում Զավահիրիին վկայակոչում է «ԻՊ»-ի ներկայացուցիչների ոչ վաղ արված հայտարարությունն այն մասին, որ «Ալ-Քաիդա»-ն իբրև թե դեմ է շիաների դեմ հարձակումներին և նույնիսկ պատրաստ է միավորվել որոշ քրիստոնեական առաջնորդների հետ:
Զավահիրիին այդ հայտարարությունը «անարդար պրոպագանդիստական արշավ» է անվանել և բողոքել, որ «ստախոսները» ճիշտ չեն տարածել իր ուսմունքը: «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի խոսքով՝ իր հայտարարությունն այն մասին էր, որ կենտրոնանան շիաների դեմ պայքարում իրաքյան ուժերի ղեկավարությամբ, այլ ոչ թե պատահական խաբեբաների, ովքեր դեմ կգնան խաղաղ բնակչությանը: