ՌԴ-ն աստիճանաբար նվազեցնում է Սիրիայում տեղակայված իր զինուժի թիվը
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի շտաբի պետը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է աստիճանաբար նվազեցնել Սիրիայում տեղակայված իր զորքերի թիվը: Այս մասին հաղորդում է «Interfax»-ը:
Այս կապակցությամբ ՌԴ զինուժերի շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովը հայտնել է, որ ըստ երկրի նախագահ Վլատիմիր Պուտինի որոշման, պաշտպանության նախարարությւնը աստիճանաբար նվազեցնելու է Սիրիայի տարբեր շրջաններում տարածված ռուսական զորքերի թիվը»:
Նշվում է, որ Միջերկրական ծովի ափին գործողություններ կատարող «Ծովակալ Կուզնեցով»-ը Սիրիան լքող ռուսական զինուժի առաջամարտիկներից կլինի: