Բաթումիում Թրամփ-Թաուեր չեն կառուցի
Բաթուլիում Թրամփ-Թաուեր երկնաքերի շինարարության նախագիծը չի իրականացվի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում տալով «Trump Organization»-ի տարածած հաղորդագրությանը։
Բաթումիում 47-հարկանի Թրամփ-Թաուերի կառուցման վերաբերյալ 2012 թ.-ին համաձայնության էին եկել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և Դոնալդ Թրամփը։ Նախագիծը սառեցրել էին Սաակաշվիլու՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո։
Ավելի վաղ «Silk Road Group» ընկերության ղեկավար Գեորգի Ռամիշվիլին վրացական հեռուստաալիքի եթերում հայտնել էր նախագծի հնարավոր վերագործարկման մասին, իսկ մանրամասները հայտնի էին դառնալու Թրամփի երդմնակաության արարողությունից հետո։
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ Ռամիշվիլին չի մանրամասնել, թե ինչու է կայացվել նոր որոշում։