Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայությունը ներկայացրել է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Եւ մի՛ կերպարանիք կերպարանաւք աշխարհիս այսորիկ. այլ նորոգեցարո՛ւք ի նորոգութիւն մտաց ձերոց, առ ի քննել ձեզ զլա՛ւն եւ եթէ զինչ են կամքն Աստուծոյ, բարին եւ հաճոյն եւ կատարեալ»

(Հռոմ. ԺԲ 2):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ով աշխարհ եկավ փրկելու կորստյան մատնված մարդկությանը:

Աստծո կողմից արարված աշխարհում առաջին մարդը՝ Ադամը, աստվածային պատվիրանը խախտելով, ընթացավ Աստծո կամքին հակառակ, զրկվեց շնորհներից ու պարգևներից Արարչի: Ադամով մեղքը սկիզբ առավ մարդկային կյանքում, և մահը մուտք գործեց աշխարհ: Աստված, սակայն, Իր արարչական սիրով ու ողորմածությամբ նոր իրականություն կերտեց մարդկության համար: Ի լրումն ժամանակի աշխարհ առաքեց Իր Միածին Որդուն՝ քավելու մարդկության մեղքը և պարգևելու հավիտենական կյանք: Քրիստոսով նորոգվեց մեղքերով փոթորկվող աշխարհը, մարդկանց տրվեց նոր արարած լինելու շնորհը, աշխարհում խաղաղություն, սեր և հաճություն հաստատելու պատգամը: Տիրոջ փրկագործության իրողության առջև Պողոս առաքյալը հորդորում է. «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը»:

Առաքյալի այս խոսքերը արտահայտում են ոգին Ավետարանի, որի քարոզությունը աշխարհում արգասավորեց Քրիստոսով նորոգության ուղին՝ փոխակերպելով մարդկային կյանքեր, փոխակերպելով հասարակություններ, արմատավորելով մտածողությունը համընդհանուր բարօրության և աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման: Ցավալիորեն, սակայն, Աստծուն հակառակ մեղսագործ ընթացքները շարունակվում են: Չեն դադարում պատերազմները, հակամարտություններն ու ահաբեկչությունները, ոտնահարվում են մարդկային իրավունքները, արդար դատապարտություն չեն գտնում ցեղասպանություններն ու մշակութային եղեռնագործությունները: Ընչաքաղցությունը, հարստանալու մարմաջը մղում են խաբեության ու չարաշահումների, պատճառ դառնում մարդկային ողբերգությունների, առաջնորդում հասարակության բևեռացման, սոցիալական անարդարության: Գթասրտության և ազնվության կողքին ականատես ենք ատելության և նենգադավության, խոնարհության և ծառայանվիրումի հանդիման՝ փառասիրության և իշխանատենչության մոլուցքների: Այս բոլոր վերքերի վրա Քրիստոսի մարդեղության խորհուրդը պարզում է հույսը նորոգության, որպեսզի Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մարդիկ քննեն լավը «և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» և ապրեն աստվածահաճո իրագործումներով:

Աստվածային կամքին համաձայն ընթացքն է կանգուն պահում աշխարհը և կյանքը զարդարում սիրով, խաղաղությամբ, արդարությամբ, ճշմարտությամբ, որոնք Աստված շարունակ աճեցնում է հավատավոր հոգիներում: Քրիստոսով նորոգության վկայությունն է, որ մենք՝ իբրև քրիստոնյաներ, պիտի բերենք աշխարհում: Քրիստոնյայի կյանքը ներգործուն առաքելություն է մարդկանց և աշխարհի հանդեպ: Քրիստոսի փրկագործությունը օրինակ է համամարդկային և ազգային բարիքի հաստատման մեջ տեսնելու սեփական առաքելությունը և միասնության մեջ կերտելու երջանկության, առաջընթացի, ձեռքբերումների ուղիները: Այսպես կյանքը ինքնանպատակ լինելուց դառնում է նվիրում, աշխատանքը՝ արարում, գիտությունը, տաղանդը՝ համընդհանուր բարիք, իշխանությունը՝ ծառայություն ժողովրդին, իսկ մարդու երկրավոր, անցողիկ կեցությունը՝ բաղձանք ու ձգտում դեպի հավիտենություն:

Նորոգության ավետարանական պատգամը և առաքելական հորդորը մշտահունչ և կենսունակ են մեր ժողովրդի համար: Ավետարանով նորոգյալ կյանքը դարեր շարունակ մեր ազգին պարգևել է հավատքի զորություն, հոգու ամրություն ու արիություն՝ դիմակայելու փորձությունների, համբերելու նեղությունների և արարելու գրո հիշատակի արժանի գործեր: Նույն ոգով այսօր դիմագրավում ենք հայրենի մեր երկրի անօրինական շրջափակմանը, կյանքեր խլող սադրիչ ռազմական գործողություններին, հաղթահարում մեր առջև ծառացած դժվարությունները, դիմակայում մարտահրավերներին և ջանքեր բերում՝ կերտելու խաղաղ ու բարօր կյանքը մեր ժողովրդի, սատար կանգնելու Մերձավոր Արևելքում պատերազմական դժվարությունները կրող մեր քույրերին ու եղբայրներին: Ներկա հիմնախնդիրների, նեղությունների հանդիման Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը կյանքի նոր արշալույս է բացում, ջերմացնում մեր հոգիները և հավելում հույս ու լավատեսություն:

Փրկչի Ծննդյան ու Աստվածհայտնության խորհրդի առջև այսօր առաքելական նույն հորդորն ենք բերում, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Աստծո կամքին հետևելու, բարին ընտրելու, դեպի կատարյալը ընթանալու, տոգորվելու կյանքը բարեփոխելու վճռականությամբ ու նախանձախնդրությամբ: Պահպանենք մեր սրտերը որպես բեթղեհեմյան գողտրիկ անձավներ աստվածային ներկայության՝ լինելու Փրկչին ճշմարտապես երկրպագողներ, ողորմած, արդարամիտ ու եղբայրասեր: Զորանանք Տիրոջով, որ կարող լինենք իրականություն դարձնել մեր հույսերը, իրագործել ազգային մեր նպատակները: Մեր հոգիներում վառ պահենք հավատքը՝ որպես առ Տերն առաջնորդող բեթղեհեմյան աստղալույս և իմաստուն մոգերի պես մեր կյանքի ճանապարհը միշտ դարձնենք հավատարմություն ու նվիրում առ Տերը մեր Հիսուս Քրիստոս, հավատարմություն ու նվիրում առ Հայրենին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական ողջույն ենք հղում և Մեր բարեմաղթանքները բերում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին: Մեր ջերմ ողջույնն ենք հղում և Մանուկ Հիսուսի փրկարար շնորհները հայցում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հավատավոր հոտին:

Մեր ողջույնն ենք հղում և Տիրոջ զորակցությունը մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, հայոց պետական ավագանուն և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրական Մեր սերն ու օրհնությունը՝ հավատավոր համայն Մեր զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը աղոթք ենք բարձրացնում առ մարդացյալ Աստվածորդին ողջ աշխարհի խաղաղության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար: Հայցում ենք, որ Բարին Աստված մարդկանց սրտերից հեռացնի բռնության և ատելության որոմները և սերմանի սիրո և համերաշխության շնորհները՝ իրագործելու Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»: Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

ձեզ և մեզ մեծ աւետիս»:

դիտվել է 413 անգամ
Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել
Ամենաընթերցվածը
website by Sargssyan