Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը և հնչում Քրիստոսի ծննդյան ավետիսը։
Ճրագալույցի պատարագից հետո հավատացյալները եկեղեցուց տուն են տանում վառված մոմերը, որոնք խորհրդանշում են մոգերին առաջնորդող բեթղեհեմյան աստղի լույսը:
Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան Սուրբ պատարագը, որին հաջորդում է Ջրօրհնեքը, ինչն էլ խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։
Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:
Նշենք, որ Ճրագալույցի պատարագը տարեկան ընդամենը երկու անգամ է մատուցվում` Սուրբ Սուրբ Ծնունդից առաջ՝ հունվարի 5-ի երեկոյան Ծննդյան ավետիսը տալով, և Սուրբ Հարության տոնից առաջ` Հարության ավետիսը տալով։