Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ
Հունվարի 4-ին, ժամը 16.30-ին, Արթիկի Ղարիբջանյան և Գայի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Թամարա Ա.-ին, որը ձախ ազդրի շրջանի և ճակատի շրջանի ձախ հատվածի սալջարդով բուժօգնության է դիմել Արթիկի բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: