Օբամայի դիմանկարը՝ թուրքական թերթում որպես ահաբեկչի որոնման հայտարարություն
Թուրքական թերթերից մեկի աշխատակիցները Բարաք Օբամայի դիմանկարը տեղադրել են ահաբեկչի լուսանկարի մոտ, ով հունվարի մեկի գիշերը Ստամբուլի ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչն է: Լուսանկարի տակ հեղինակները գրել են. «Մարդասպանի լավագույն պատկերը»: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այս լուսանկարը թուրք լրագրողների արձագանքն է այն լուրերին, որ Ստամբուլի ամանորյա ահաբեկչությունը կազմակերպվել էր ԱՄՆ-ի իշխանությունների հետ համագործակցությամբ: Ակնհայտ է, որ «Yeni Akit» թերթի աշխատակիցները չեն կասկածում, որ դա հենց այդպես է:
Հիշեցնենք, որ այդ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Պատահարի հետևանքով 39 մարդ է մահացել: