Նյու Յորքում Ամանորի նախօրեին 6 միլիոն դոլար արժողությամբ ոսկյա զարդեր են գողացել
նյու Յորքի ոստիկանությունը 3 տղամարդու է փնտրում, ովքեր ոսկու խանութից մոտ 6 մլն դոլար արժողությամբ զարդեր են գողացել։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով NBC հեռուստաալիքին։
Կողոպուտը տեղի է ունեցել 2017 թ.-ի մեկնարկից ժամեր առաջ, երբ ոստիկանության ուշադրությունը սևեռված է եղել քաղաքում կարգուկանոնի և անվտանգության պահպանմանը։
Իրենց ուսապարկերը տղամարդիկ լցրել են ոսկե մատանիներով, ադամանդներով, վզնոցներով,, ինչպես նաև գողացել են 18 կարատանոց ոսկե ապարանջան, ինչից հետո լքել են խանութը։