«ԻՊ»-ը պատասխանատվություն է ստանձնել Բաղդադի պայթյունի համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խումբը պատասխանատվություն է ստանձնել Բաղդադի մեքենայի պայթյունի համար: Այս մասին հաղորդում է RT.ru-ն` հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 39 մարդ, ևս 57-ը վիրավորվել է:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Աս-Սադր թաղամասի մարդաշատ հրապարակում: