ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Վալերի Սեմերիկովը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱԿՊ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը 2017թ. հունվարի 1-ից զբաղեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«2016թ. դեկտեմբերի 31-ին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլայի Բորդյուժայի լիազորությունների ժամկետը, և 2017թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլիի Սեմերիկովը»: