Երևան տեղափոխված ՊԲ վիրավոր զինծառայողի վիճակի կայունացման միտումներ կան, սակայն բժիշկները դեռ չեն կարողանում միջամտություն կատարել. ՊՆ խոսնակ. Tert.am
Հակառակորդի կողմից դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախի հյուսիս-արևելյան սահմանին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նրան տեղափոխել են Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինծառայողի առողջական վիճակի կայունացման միտումներ կան։ Մանրամասները՝ այստեղ: