Ինչպե՞ս առողջ կենսակերպ վարել
Ժամանակակից աշխարհումառողջ կենսակերպ վարելն առավել ակտուալ է դառնում, սակայն կարևոր է հասկանալ, որ առողջ ապրելակերպը պարզապես առավոտյան արված մարմնամարզությունը չէ։
Այն առաջին հերթին կենցաղային մի շարք սկզբունքների ամբողջություն է, որին պարբերաբար հետևելու դեպքում՝ այն կարող ենք մեզ համար դարձնել սովորություն և, ինչու ոչ, յուրօրինակ մշակույթ։
Առողջ կենսակերպ վարելու հիմնական սկզբունքներից է, անկասկած,մարմնի ճիշտ խնամքը։
Անձնական հիգիենային հետևելը ցանկացած մարդու առօրյայի անքակտելի մասն է, որը սովորեցնում են մեզ տանը, մանկապարտեզում, դպրոցում։ Անհրաժեշտ է հաց ուտել միայն լվացված և մաքուր ձեռքերով, ժամանակին այցելել ատամնաբույժին, իմանալ առաջին բուժօգնության կանոնների մասին, չզբաղվել ինքնաբուժությամբ և ժամանակին դիմել բժշկի օգնությանը։ Վերը թվարկվածներն ընդամենը մի քանի պարզագույն կանոններ են, որոնց ընդամենը հետևել է պետք։
Առողջ լինելու համար մարդիկ ակտիվ կենսակերպ են վարում։
Ակտիվությունն ու շարժունությունը սկզբունքային են։ Օրինակ, երեխաներին փոքրուց պետք է սովորեցնել սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվել։ Միևնույն ժամանակ պետք չէ օրգանիզմը չափից շատ ծանրաբեռնել։ Ֆիզիկական ակտիվության չափը որոշելիս հաշվի է առնվում մարդու տարիքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։
Առողջ ապրելակերպի մեկ այլ սկզբունք է վնասակար սովորություններից հրաժարվելը։
Ալկոհոլը, ծխախոտը, թմրանյութերը կործանարար հետևանքներ են ունենում օրգանիզմի վրա։ Այս խնդիրը հաղթահարելու տարբերակներից մեկը վաղ հասակից ինքդ քեզ համար բացասական վերաբերմունք սերմանելն է դրանց հանդեպ։
Այս ամենին զուգահեռ՝ կարևոր է պահպանել ճիշտ սննդակարգ։
Սննդակարգը պետք է լինի բազմազան։ Սննդակարգում պետք է գերակշռի բուսական, այլ ոչ թե կենդանական սնունդը։ Նախընտրելի է օրական մի քանի անգամ միրգ և բանջարեղեն ուտել՝ նախապատվություն տալով թարմ և տեղական ծագման մթերքին: