ԱՄՆ-ն արձագանքել է Պուտինի հայտարարությանը
ԱՄՆ պետքարտուղարությունում մեկնաբանել են դիվանագետներին արտաքսելու շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Մենք տեսանք նախագահ Պուտինի հայտարարությունը: Ավելացնելու ոչինչ չունենք»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Պուտինն ասել էր, որ Հայրենիք վերադարձող ռուս դիվանագետներն ամանորյա տոները կանցկացնեն բարեկամների և հարազատների հետ` տանը: