Կախարդական ավանդույթներ. ինչպես են Ամանորին երազանք պահում աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)
Նոր տարվա գիշերը խորհրդանշական է նրանով, որ մարդիկ նվիրական երազանք են պահում՝ հույսով, որ գալիք տարում այն անպայման իրականություն կդառնա։ Ժամանակի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ձևավորվել են ամանորյա երազանքներ պահելու ինքնատիպ տարբերակներ։
Գերմանիայում, օրինակ, ընդունված է Ամանորին «ցատկել» երազանքի մեջ։ Երբ սկսում են հնչել գիշերվա 12-ը խորհրդանշող ղողանջները, գերմանացիները կանգնում են ցանկացած բարձ բանի վրա (աթոռ, աստիճան և այլն) և վերջին ղողանջին ցատկում են այդտեղից բարձրաձայն բղավելով ցանկությունը։
Հարավային Կորեայում համարում են, որ երազանքներ պահելն ավելի արդյունավետ է արևածագի ժամանակ, ամանորյա առաջին գիշերից հետո։ Այսինքն կա իմաստ ողջ գիշեր զբոսնելու մեջ, քանի դեռ չի լուսացել։
Իսպանիայում և Լատինական Ամերիկայի շատ երկրներում (Վենեսուելա, Չիլի, Մեքսիկա, Արգենտինա) ավանդույթ կա, ըստ որի՝ պետք զանգերի ամեն մի ղողանջին խաղողահատիկ ուտել և միաժամանակ երազանք պահել։ Եթե Նոր Տարին դիմավորում են փողոցում, ապա իրենց հետ մեկ կապոց խաղող են վերցնում։
Բուլղարիայում երազանքի իրականացումը համբույրից է կախված։ Ղողանջների հնչելու ընթացքում անջատում են լույսը, ինչից հետո մթության մեջ փնտրելով գտնում են իրենց համար թանկագին մի մարդու և համբուրում նրան։ Այդ ժամանակ բոլոր երազանքները կիրականանան։
Լատվիայում համարվում է, որ երազանքը իրականություն կդառնա, եթե գիշերվա 12-ը ազդարարող ղողանջների ժամանակ սիսեռ ուտեն։
Հնդկաստանում Ամանորին օդային օձ են բաց թողնում և երազանք պահում։
Բրազիլիայում երազանք պահելիս ջրի ալիքների վրա մոմերով փոքրիկ նավակներ են բաց թողնում։ Եթե ծովն «ընդունում է» նվերը, և ափ չի շպրտում, նշանակում է, որ երազանքը կիրականանա։
Մեծ Բրիտանիայում ընդունված է դռներն ավելի լայն բաց անել, որպեսզի անցյալ տարվա ամեն չարիք գնա, իսկ բարին, այդ թվում՝ պահած երազանքները տուն մտնեն։
Ճապոնիայում Ամանորի գիշերը բարձի տակ են դնում առագաստագործի պատկերով նկար, որպեսզի անպայման իրեն տուն այցելեն երջանկության 7 աստվածները։
Ֆրանսիայում ընդունված է Նոր տարուն կարկանդակ պատրաստել, իսկ խմորի մեջ ընդեղենի հատիկ դնել։ Բոլոր հյուրերը կարկանդակից մեկական կտոր են վերցնում, ընդեղենի հատիկը ում կտորում եղավ, նրա երազանքն անպայման կիրականանա։