Երևան, 21.Հուլիս.2017, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
«Դիլիջան ազգային պարկի» գործը դեռ շատ ջուր է ... Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան Ավերիչ երկրաշարժ Հունաստանում և Թուրքիայում. ... Երևանի քաղաքապետարանը մի շարք օբյեկտներ է վաճ... Բժիշկների վերահսկողության տակ չգտնվող հոգեկան... Պետական մարմիններին բենզին մատակարարող ընկերո... Նախարար­ներն ու փոխնախարարները կմեկնեն հանգստ... Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի. Վարչա... Բժիշկները դեղերը հիվանդներին առաջարկելով կլոր... Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագր... Արցախում պետք է միանձնյա ղեկավար. Վիտալի Բալա... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրե... Բանդուրյանների բիզնեսը շարունակում է ծաղկել.... ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. ... Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքին ներկա է եղե... Էլ առաջվանը չէ. փող չկա մեջը. լիքը դատավորներ... Պուտինի կյանքի «մութ» էջերից (լուսանկարներ) Բրազիլուհին վատնել է ունեցվածքը Քիմ Քարդաշյան... «Պելե» մականունը ստացած հայ փոքրիկը 6 րոպեում... Ցուլը հարձակվել է Իվետա Մուկուչյանի վրա (տեսա... Ինչ կկատարվի, եթե մոլորակի մագնիսական դաշտը վ... Թափուր տեղերի խնդիրը բուհերի գործն է, ի՞նչ պե... Վայոց ձորում կախված հայտնաբերված երիտասարդի ի... Ես արդեն 10 տարի է՝ հանգստի չեմ մեկնում. Հայկ... Գյուրզան և իժը միասին մտել են Արարատի մարզի ...

10 խորհուրդ այն մասին, թե ինչպես չգիրանալ ամանորյա տոներին

Սուրբծննդյան արձակուրդներին ավելորդ քաշ են հավաքում գրեթե բոլորը և հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հաճախ հուզում է այն հարցը, թե ինչպես օգտվել համեղ սեղանից միևնույն ժամանակ չփչացնելով կազմվածքը։

1. Դեկտեմբերի 31-ին քաղցած մի՛ մնացեք

Տոնական ընթրիքի նախօրեին հիմնական կանոնը քաղցած չմնալն է։ Պարտադիր կերպով լիարժեք սնվել է պետք (նախաճաշ, ճաշ, երկրորդ ճաշ)։ Այդպես դուք կխուսափեք երեկոյան շատ ուտելու գայթակղությունից։

Սա վերաբերում է ոչ միայն ընթրիքը վայելողներին, այլև այն պատրաստողներին։ Խոհանոցում նախքան համեղ կերակրատեսակներ պատրաստելը հաց կերեք, քանի որ այդ դեպքում խոհանոցում հաճախակի սնունդը «չեք համտեսի»։

2. Հաճախակի ջուր խմեք

Ջուրը հագեցնում է քաղցը։ Այն նույնպես հաջողությամբ օրգանիզմը մաքրում է տոքսիններից։ Որպես կանոն՝ անհրաժեշտ է խմել օրական 8 բաժակ ջուր, բայց եթե մոռանում եք կամ չեք կարողանում, ապա կարող եք շշով ջուր օգտագործել՝ ամեն օր այն դնելով ձեր աչքին տեսանելի վայրում։ Ցանկալի է մեկական բաժակ ջուր խմել արթնանալիս և քնելիս։

3. Չոր և փրփրուն գինի

Ինչպես հայտնի է՝ ալկոհոլն առհասարակ ունենում է բարձր կալորայնություն և ախորժակը գրռում է կրկնակի։ Չգիրանալու համար նախապատվությունը տվեք չոր գինիներին (կարմիր, սպիտակ)։ Որքան էլ զարմանալի լինի, կարող եք օգտագործել նաև շամպայն։ Սրանք նպաստում են նյութափոխանակմանը, իհարկե՝ չափի մեջ օգտագործելու դեպքում։

4. Գունավոր և փոքր ափսեներ

Տոնական սեղանին սնունդը չչարաշահելու համար սպիտակ լայն ափսեների փոխարեն ընտրեք ավելի փոքրն ու գունավորը։ Այն վիզուալ կերպով կհագեցնի ձեր քաղցը և դուք ձեր կերած սնունդից կհագենաք։

5. Բանջարեղեն օգտագործեք

Ափսեի մեջ կերակուր լցնելիս այն տեսողականորեն 3 մասի բաժանեք, որոնցից 2-ում լցրեք բուսական սնունդ՝ աղցաններ, բանջարեղեն, և միայն երրորդը հատկացրեք մսային կերակրատեսակի համար։ Հաց կարող եք ընդհանրապես չուտել, դրա փոխարեն ավելի լավ է միրգ օգտագործել։

6. Դանդաղ ծամեք սնունդը

Ձեր կազմվածքը շնորհակալություն կհայտնի ձեզ,եթե դուք ձեզ իսկական գուրմանի պես պահեք։ Ինչո՞ւ գուրմանի։ Դե, որովհետև գուրմանները ծամում են դանդաղ, երկար՝ սննդի յուրաքանչյուր կտորն ամենաքիչը 15 անգամ ծամելով։ Իսկ արդյունքում՝ դանդաղ ծամելով և՛ քիչ ենք ուտում և՚ արագ հագենում։

7. Աշխատեք քթով

Սնունդը չչարաշահելու ևս մի գաղտնիք է՝ վայելելը ոչ միայն կերակուրի համը, այլև բույրը։ Պարզապես ուտելիս նրբորեն վայելեք նաև հետաքրքիր համեմունքներով պատրաստված տաք ուտեստի բույրը, դա նույնպես նպաստում է լիարժեք հագեցվածությանը։

8. Կանգնած մի՛ կերեք

Կանգնած վիճակում ուտելիս սնունդը չարաշահելն ավելի ռիսկային է, քանի որ այդպես դուք չեք կառավարում ձեզ անհրաժեշտ չափաբաժինը։ Եթե ցանկանում եք հաց ուտել, նստեք, քանի որ այդպես դուք կկարողանաք հետևել, թե ինչ կա ձեր ափսեում, ինչ եք կերել և ինչ չափով։

9. Ուտելիս զրուցեք

Շատակերությանը խանգարում են նաև հետաքրքիր զրուցակիցները։ Ի վերջո դուք դաստիարակված մարդիկ եք և երբեք թույլ չեք տա զրուցել դիմացինի հետ ուտելիքով լի բերանով։ Հետևաբար, եթե ուզում եք քիչ ուտել, ապա սեղանի շուրջ հաճույքով զրույցի բռնվեք ձեզ ընկերակցողների հետ։

10. Շարժվեք և պարեք

Իհարկե, ավելորդ քաշ չհավաքելու ամենաարդյունավետ միջոցը շարժվելն է։ Տեղում մի՛ նստեք, կտրվե՛ք կերակուրներից։ Պարե՛ք։ Որքան ակտիվ կյանք վարեք, այնքան նույնիսկ կալորիաներով ամենահարուստ սնունդը ձեզ չի գիրացնի։ Տրամադրեք պարին օրական գոնե մեկ ժամ։

 

 

 

 

 

 

դիտվել է 1918 անգամ
loading...
«Դիլիջան ազգային պարկի» գործը դեռ շատ ջուր է ... Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան Ավերիչ երկրաշարժ Հունաստանում և Թուրքիայում. ... Երևանի քաղաքապետարանը մի շարք օբյեկտներ է վաճ... Բժիշկների վերահսկողության տակ չգտնվող հոգեկան... Պետական մարմիններին բենզին մատակարարող ընկերո... Նախարար­ներն ու փոխնախարարները կմեկնեն հանգստ... Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի. Վարչա... Բժիշկները դեղերը հիվանդներին առաջարկելով կլոր... Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագր... Արցախում պետք է միանձնյա ղեկավար. Վիտալի Բալա... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրե... Բանդուրյանների բիզնեսը շարունակում է ծաղկել.... ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. ... Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքին ներկա է եղե... Էլ առաջվանը չէ. փող չկա մեջը. լիքը դատավորներ... Պուտինի կյանքի «մութ» էջերից (լուսանկարներ) Բրազիլուհին վատնել է ունեցվածքը Քիմ Քարդաշյան... «Պելե» մականունը ստացած հայ փոքրիկը 6 րոպեում... Ցուլը հարձակվել է Իվետա Մուկուչյանի վրա (տեսա... Ինչ կկատարվի, եթե մոլորակի մագնիսական դաշտը վ... Թափուր տեղերի խնդիրը բուհերի գործն է, ի՞նչ պե... Վայոց ձորում կախված հայտնաբերված երիտասարդի ի... Ես արդեն 10 տարի է՝ հանգստի չեմ մեկնում. Հայկ... Գյուրզան և իժը միասին մտել են Արարատի մարզի ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan