Հարավային Օսեթիան անվտանգության նկատառումներով կփակի Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսեթիան ամանորյա գիշերը անվտանգության նկատառումներով կփակի Վրաստանի հետ սահմանը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Հարավային Օսեթիայի Ազգային անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան գրառումը։
Գրառման մեջ ասվում է, որ դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 07.00-ից փակվելու է Վրաստանի հետ պետական սահմանը։
Ասվում է նաև, որ սահմանը կբացվի հաջորդ օրը՝ հունվարի 1-ի ժամը 07.00-ին։