Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր
Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Կոթի համայնքներ, եղել տարածաշրջանում տեղակայված զորամասի գումարտակում, որը սահմանի պաշտպանություն է իրականացնում:
Նախարարը զրուցել է զինծառայողների hետ, շնորհավորել հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողներին:
«Շնորհավորում եմ սիրելի զինվորականներ Ամանորի առթիվ, ցանկանում եմ, որ 2017 թ-ին կարողանաք անփորձանք ծառայություն իրականացնել, պաշտպանել երկիրը: Վստահ եմ, որ դա դուք կանեք, միայն անվտանգ եղեք, սա շատ կարևոր է: Շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքներին, հարազատներին, ցանկանում եմ, որ 2017 թ-ին մեր զինվորականների ապրելու պայմաններն էլ ավելի լավանան և դիրքերում, և ընտանիքներում: Սա շատ կարևոր է և մենք որպես կառավարություն, պետք է աստիճանաբար լուծենք բոլոր խնդիրները, ցույց տանք, թե մեզ համար ինչքան կարևոր է հայ զինվորը, դիրքերում գտնվող զինծառայողը »,- ասել է Դավիթ Լոքյանը:
Ամանորի առթիվ նախարարը նվերներ է հանձնել զինվորականներին, նաև պատրաստակամություն հայտնել օժանդակելու պաշտպանական որոշակի կառույցների տեխնիկական ուժեղացման հարցում: